Հասարակություն

Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն. Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը․

– Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, ով երկու երեխաների հայր էր։ Եվս երկու կամավոր վիրավորվել է։ ԿԽՄԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված կամավորի ընտանիքին և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։

– Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին։

– Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորումներ չեն․սրանք կոնկրետ պարտավորություններ են՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։

– ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն։

Կարդացեք նաեվ

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Gayane Abovyan

Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն. Կարին Տոնոյան

Gayane Abovyan

Գերտերությունները նույնպես պատրաստվում են… պատերազմի

Gayane Abovyan

Մուրադովը Պուտինի մոտ ու արեց այս հայտարատությունը.Ի՞նց է սպասվում ռուս խաղաղապահներին

Gayane Abovyan

Կանդելակին Ալիևին շախ և մատ արեց. Կանդելակին ցեխն է կոխում ԱԼիևին

Gayane Abovyan

Նոր Վտանգ․ Ադրբեջանը uպառնnւմ է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը․ Պուտինը զանգեց Ալիևին

Gayane Abovyan