Հասարակություն

«Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է». Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:

«Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,-գրել է ՄԻՊ-ը:

Նշենք, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- ասված է ՊԲ տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք նաեվ

Այս պահին մարտերը վերսկսվել են. ինչ իրադրություն է եղել գիշերը

Gayane Abovyan

Արտակարգ դեպք Լոռու մարզում. վարորդը Hyundai Sonata-ով 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծերի վրա

Gayane Abovyan

Խելացի Զինվորականը Պատերազմի Պարտության Պատճառը Ասեց: ԱՆՀԱՊԱՂ Դիտեք և ՏԱՐԱԾԵՔ

Gayane Abovyan

Իրարից 50 օր լուր չունեցող «եղնիկներից» ընկերները գտան իրար. Սա տեսնել է պետք

Gayane Abovyan

Սերժ Սարգսյանի քաղաքական ապտակը Լևոն Արոնյանին

Gayane Abovyan

Անթույլատրելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների փոխանակմանը

Gayane Abovyan