Հասարակություն

Անկարան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան

Անկարան անկողմնակալ խաղացող չէ  Լեռնային  Ղարաբաղի հակամարտության համատեքստում: РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը:

ԱԳ նախարարն այսպես է պատասխանել հարցին՝ Երևանը կհամաձայնի՞ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավմանը։

Ըստ նախարարի՝ որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

«Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր», – ընդգծել է Մնացականյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Կարդացեք նաեվ

Շատ հուզիչ..Թևանիկի դերակատարի կողմից արված այս տեսանյութը արվել է նրա՝ շրջափակման մեջ հայտնվելուց կես ժամ առաջ

Gayane Abovyan

Անդրադարձ մեկնաբանություններից մեկի սրբապղծությանը։

Gayane Abovyan

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու

Gayane Abovyan

Նոր uադրանք Թուրքիայից Ռուսաստանին, ինչ է կատարվում

Gayane Abovyan

ՄԱՆՐԱՄՍՆԵՐ.ՈՎ Է ՄԵՐ քաղպաշպանության պետը.ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Gayane Abovyan

Իսկ եթե Ռ․Քոչարյանը 10 տարվա մեջ պարզեր, որ Հայաստանում Սորոսի գնասեյակ կա, հետաքրքիր է ինչ կանե՞ր․.. Չկասկածեք․ նա փողից ավել ոչինչ չի սիրել. Ստյոպա Սաֆարյան

Gayane Abovyan