Հասարակություն

Ադրբեջանում գերության մեջ է ևս 5 զինծառայող. ՄԻԵԴ-ը պահանջել է գերության

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան, հայտնում են ՄԻԵԴ-ում հայ զինծառայողների շահերը ներկայացնող իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը:

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:


Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ», – ասված է նրանց հաղորդագրությունում:

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանը հարգանքի արժանի քաղաքական գործիչ է, նա բոլորի կատարած հանցագործությունների մեղքը վերցրեց իր վրա

Gayane Abovyan

Այսքանից հետո էլ ո՞վ հանրահավաք կանի․ Պարտադիր դիտեք, կիսվեք և մեկնաբանեք ինքներդ․ Նվեր Մնացականյան

Gayane Abovyan

Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ․ խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա

Gayane Abovyan

Հայի դեմ խաղ չկա, հաղթելու ենք. ԱՀ Նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյան

Gayane Abovyan

Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին Էրեբունի ԲԿ-ում 3-րդ անգամ են վիրահատել

Gayane Abovyan

Շատ եմ անհանգստանում Փաշինյանի կյանքի համար, հոկտեմբերին վտանգներ են սպասվում․ Լյուսյա Հակոբյան

Gayane Abovyan