Հասարակություն

ԼՂ հարցում Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն․ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչիին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զորհաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ՝ դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:

Կարդացեք նաեվ

ՀՐԱՏԱՊ.Ի՞նչ է կատարվում Ոսկեպարում

Gayane Abovyan

«Ադրբեջան» նախագիծը փակվեց․ Նախիջևանը կտրվեց

Gayane Abovyan

Գնացեք ԱՄՆ և Սորոսի մոտ նշեք Հին Նոր Տարին․ Բաղդասարովը՝ Աննա Հակոբյանին

Gayane Abovyan

ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

Gayane Abovyan

Բացահայտում։ Ինչ է պետք Պուտինին Հայաստանից

Gayane Abovyan

Փաշինյանն` ուժեղացված թիկնազորով ` Կապանում

Gayane Abovyan