Հասարակություն

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

«Իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։ Հայաստանի իրավասու մարմինները ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը»,-նշվում էր ՄԻՊ հայտարարության մեջ։

Կարդացեք նաեվ

«Ասում են, թե ես ցանկանում եմ փախչել Ստեփանակերտից». Սեմյոն Պեգով

Gayane Abovyan

Ամուսնու ասած կենացից կինը խիստ վիրավորվեց․ Նրա մտքով անգամ չէր անցի, որ կինը իր կենացին այդպիսի պատասխան կտա

Gayane Abovyan

Հայկական կողմը գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը. Վարչապետի խոսնակ

Gayane Abovyan

Գժվել էք Արա, Պուտինը Ալիևին ու Լուկաշենկոյին

Gayane Abovyan

Ալեքսանդր Լապշինը հրապարակեց ՑՆՑՈՂ լուսանկար․ Ալիևը ամեն ինչ կտար սա համացանցից վերացնելու համար

Gayane Abovyan

«20-ից հետո ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար». Քոչարյանը՝ Փաշինյանին

Gayane Abovyan