Հասարակություն

Ստեփանակերտում լսվում են թշնամական դիվերսիոն խմբերի՝ թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայները. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են:

Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Կոտայքի մարզում և Երևանում կլինեն էլէկտրաէներգիայի անջատումներ

Gayane Abovyan

ՇՈԿ․ Նարիշկինի լողը ադրբեջանցու միլիարդների մեջ

Gayane Abovyan

Ինչպե՞ս է անցել գիշերը Բաղրամյան պողոտայում․ Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է ներկայացրել

Gayane Abovyan

«Ես մեղավոր չեմ». Սերժ Սարգսյանը դատարանում չընդունեց մեղադրանքը. Տեսանյութ

Gayane Abovyan

Ալիևից 5 միլիարդ ստանալու մասին հարցը հունից հանեց Փաշինյանին

Gayane Abovyan

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Gayane Abovyan