Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը վերջին զգուշացումը տվեց Թուրքիային. նա սպասում է ԱՄՆ նախագահական ընտրություններին. ռուս քաղաքագետ

ԵվրԱսԷՍ-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հասկանա, թե ով է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը եւ ինչպիսի դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ: Միեւնույն ժամանակ քաղաքագետն այս պահին Ղարաբաղյան հակամարտության հարցում քաղաքական լուծման տարբերակ չի տեսնում:

-Պարո՛ն Լեպիխին, այժ, ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Արդյոք այժմ դիվանագիտաան լուծման տարբերակ առկա է:

-Ներկա պահին դիվանագիտական լուծում առկա չէ, քանի որ մինչեւ Ադրբեջանը դեռ հնարավորություն ունի հարձակման, նա ոչ մի հրադադարի չի գնա: Նա պայմաններ է թելադրում, որոնք էլ ընդունելի չեն Հայաստանի համար, եւ դրա համար էլ նա կգնա հրադադարի այն դեպքում, եթե Հայաստանը նրան կանգնեցնի եւ անցնի հակահարձակման: Այդ պատճառով այս պահին առկա է միայն հարցի ռազմական լուծում: Միեւնույն ժամանակ այս պահին դժվարություն է առկա Ադրբեջանի կողմից հետագա հարձակումների համար, եւ այդ պատճառով էլ նրանք այժմ բավարարվում են միայն քաղաքները հրետակոծելով: Ես չեմ բացառում, որ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը կամաց-կամաց կսկսի ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

-Իսկ ինչի՞ն է սպասում ՌԴ-ն:

-Ինձ թվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա ելույթը վերջին զգուշացումն էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Այն, որ նա խոսեց տարածքների մասին, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի ենթակայության տակ, դա ոչ մի բան չի կարող նշանակել: Հիմա այն փուլն է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: Բոլորն էլ ասել են, որ կարող է հաղթել կամ Թրամփը կամ Բայդենը եւ նրանք լրիվ առանձին մարդիկ են: Այլ կերպ ասած, եթե հաղթում է Թրամփը, դա այլ իրավիճակ է եւ ավելի բացասական կանդրադառնա Թուրքիայի վրա, եւ նրա հաղթանակից հետո շատ հավանական է, որ Թուրքիան իր ակտիվությունը նվազեցնի, իսկ եթե Բայդենը հաղթի, ապա Թուրքիան հակառակը, կակտիվանա: Եվ ես կարծում եմ, որ հիմա Պուտինը սպասում է՝ միեւնույն ժամանակ անելով ամեն ինչ, որ ամեն դեպքում կողմերին եւ ավելի շատ Ադրբեջանին համոզի կանգնել, սակայն ավելի շատ սպասում է ընտրություններին:

-Սակայն ԼՂՀ իշխանությունները պաշտոնապես դիմեցին ՌԴ-ին, սակայն արձագանք չեղավ, ինչո՞ւ:

-Հրապարակային պատասխան չի լինի: Մենք պարզ հասկանում ենք, որ այս պատերազմը նաև սկսված է ՌԴ-ի դեմ: Ես ասել եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը գործիքներ են, վերջինս զոհ է, իսկ Ադրբեջանը՝ գործիք՝ ավելի հզոր ուժերի ձեռքում: Այս գործողությունները ծրագրված են բրիտանական հատուկ ծառայությունների կողմից՝ իսրայելական ուժերի ներգրավմամբ եւ դրանք ուղղված են ՌԴ-ի, ավելի շատ հետսովետական տարածքի դեմ: Դա ՌԴ-ում շատ լավ հասկանում են, այդ պատճառով ՌԴ-ն շատ հստակ հայտարարություններ է անում, որոնք նաեւ չեն նշանակում, թե կուլիսների հետեւում գործընթացներ տեղի չեն ունենում: Իրականում իմ տվյալներով ռուս զինվորականներն օգնում են Ղարաբաղի ուժերին, համենայնդեպս ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում: Միգուցե այլ ձևով օգնություն ևս կա եւ այդ ցանկը կընդլայնվի՝ առանց հայտարարությունների:

-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ոչ մեկ անգամ խոսել են ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչո՞ւ ՌԴ-ն չմիացավ դրան:

-Դրա համար պետք է Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումը: Մի կողմից ասվում է, թե դա անհրաժեշտ է, մյուս կողմից էլ ասվում է, թե տեխնիկական հարցերի շուրջ համաձայնությունների հասնել չեն կարողանում: Ղարաբաղյան բանակի դիրքորոշումն այս պահին հստակ է, նրանք ցանկանում են պաշտպանել իրենց տարածքները: Իսկ Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը, ծրագիրը հստակ չէ: Կարծես զինվորականների մի մասը ցանկանում է, որ ՌԴ-ի հետ միասնական ուժեր ստեղծել, իսկ մյուս կողմն էլ կարծում է, որ պետք է այլ ուժեր ներգրավվեն եւ այդ առումով անհասկանալի իրավիճակ է:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի քիչ խմած ենք եղել». ԱԱԾ-ն հրապարակել է Կառավարություն եւ ԱԺ ներխուժած անձանց ցուցմունքները

Gayane Abovyan

Տղերք Շուշին շրջանաձև ընենց զորքա պահում,որ դուք կյանքում իրանց մենակ կինոների մեջ տեսած կլնենք։ Նենց որ հանգիստ եղեք. Տիգրան Մազմանյան

Gayane Abovyan

ՌԴ ՊՆ-ն սկսել է Ստեփանակերտում Հումանիտար արձագանքման կենտրոնի ձևավորումը

Gayane Abovyan

-7 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. «Ճանապարհային դեպարտամենտ»

Gayane Abovyan

Ես ափսոսում եմ,չկա Սողոմոն Թեհլերյանը,որ Քոչարյանի գլուխը հայտնվի ժողովրդի ոտքերի տակ․Տատիկի հզոր կոչը ամեն մի Հայ պետք է լսի

Gayane Abovyan

Սենսացիոն.ԿԵՐԱ՛Ք ռոբասեռժական տականքներ, ձեր տեղը մնաց փողոցը.Ալիս Սողոմոնյանի ջախջախիչ Գրառումը..

Gayane Abovyan