Հասարակություն

Հրադադարը չի պահպանվում․ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածությունները կպահպանվե՞ն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց – Դուք վերջերս ասացիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի: Ո՞ւր եք հասել հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞րն է այս պահը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները՝ մի պահ՝ Ռուսաստանի նախագահը, մի պահ՝ Ֆրանսիայի նախագահը, երրորդ պահին՝ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի համաձայնություն են կայացնում, բայց այն չի կայանում: Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. երկու երկրների դիվանագետները աշխարհի հզոր երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք են բերում դիվանագիտական համաձայնություն, որ հաջորդ օրն այս ինչ ժամից հրադադար է, որը շատ պարզ բան է, չէ՞, ընդամենը այս ինչ ժամից չենք կրակում, սակայն պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում: Որքանո՞վ է լուրջ հույս ունենալ, որ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածություններ այդ պայմաններում կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ դիվանագիտական լուծումը մեր անցնելիք, բարձրանալիք աստիճանի հարյուրերորդ աստիճանն է: Մենք պետք է բարձրանանք այդ աստիճանով՝ վերջին հասնելու համար: Եթե մենք չենք կարողանում առաջին քայլն անել, ինչպե՞ս կարող է հույս ունենալ, որ մենք կանենք վերջին քայլը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Կարդացեք նաեվ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմաին պատկանող Հեռուստատեսությունը կոշտ քննադատել է Էրդողանին . Մանրամասներ

Gayane Abovyan

Սփյուռքում Նիկոլին սատարողներ, խելոք նստեք տեղներդ, չխանգարեք՝ հայրենիքը փրկենք. Ռուբեն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ToP 5: Ամենավտանգավոր կենդանիները աշխարհում

Gayane Abovyan

ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

Gayane Abovyan

Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը

Gayane Abovyan

Քոչարյանի ակնարկը Պուտինին. ով ում դերում է հայտնվել

Gayane Abovyan