Հասարակություն

Շուշիի եկեղեցում վիրավորված ռուս լրագրողին Էրեբունի ԲԿ-ում 3-րդ անգամ են վիրահատել

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում երրորդ վիրահատությունն է տարել։ Այդ մասին նա հայտնել է Թելեգրամի իր ալիքում:  

Նա նաև տեղեկացրել է, որ առավոտյան իրեն վիրատահած բժիշկների խումբը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը։ 

«Վիրահատությունը հաջող է անցել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» ԲԿ-ի բոլոր աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն. այս բառերով կարելի է բնութագրել այս հրաշալի մարդկանց»,- գրել է լրագրողը։

Յուրի Կոտենոկը և ևս երկու ռուս լրագրող վիրավորվել էին հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրետակոծության ժամանակ։ ՌԴ քաղաքացիներ Լևոն Արզանովն ու Հրանտ Բալայանը տեղափոխվել են Ռուսաստան, իսկ Յուրի Կոտենոկը շարունակում է բուժումը Հայաստանում:

Կարդացեք նաեվ

Եթե սպան Հայտարարումա իրա դիրքի տեղը ուրեմն դավաճանա․․․Սյունիքի սուտը բացահայտվեց․ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

Gayane Abovyan

Թուրքիայի նոր ջրհեղեղները իրենց ամբողջ «գեղեցկությամբ». Տեսանյութեր

Gayane Abovyan

«Նիկոլը հո Նապոլեոնից խելո՞ք չի», «Խնդրանքս է, որ Կարմիր շուկան չհանձնվի»․ եղվարդցիները՝ Քոչարյանին

Gayane Abovyan

Նոր Կարևոր և Սենսացիոն մանրամասներ,՝ Ինչո՞ւ Վարչապետը գնաց այդ քայլին և ո՞վ էր գլխավոր դավաճանը

Gayane Abovyan

Աննա Հակոբյանի Մասին այս Բացահայտումը ցնցել է Նիկոլին

Gayane Abovyan

Կինը ցանկանում էր լքել ամուսնուն, իսկ վերջինս ծրագրեց ոչնչացնել նրա ինքնագնահատականը

Gayane Abovyan