Հասարակություն

Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել․ Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ՝ Արաքսի երկայնքով նախորդ 20 օրերին բլից կրիգը չկարողացան իրականացնել, սկսեցին ճզմելու գործընթացը, այդ ճզմող զորախումբն էլ հիմա իր հերթին է մաշվել։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդն ուներ միավորումներ, որոնք կոնկրետ խնդիր ունեին՝ ճեղքում իրականացնելու. «Այդպիսի զորամիավորումները, որպես կանոն 10-20 հազարանոց զորախումբ են, որն ունի հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրետանի, սեփական օդուժ, բազում քանակի ԱԹՍ-ներ։ Դրանք որպես կանոն լինում են կորպուս կամ կորպուսներ։ Նման զորախմբերը, բնականաբար, օրական կես կամ մեկ կիլոմետր առաջանալու համար չեն ստեղծվում։ Նման զորամիավորումները հաստ պատը ծակելու համար են, իսկ մեր զորքերը հաստ պատ են ձեւավորել իրենց պաշտպանական բնագծերով։ Նման զորախմբի խնդիրը, այդ պատը ծակել եւ օպերացիայի երրորդ-չորրորդ օրը օրական մինչեւ 15-20 կմ խորանալն է։ Հարվածային բռունցք բառը բնորոշ է նման զորախմբերին։ Ադրբեջանն այս պատերազմում 2-3 նման հարվածային բռունցք ուներ։ Այո, այդ բռունցքները ջարդված են։ Դա բլից կրիգի տապալում էր, որովհետեւ այդ բռունցքները հենց բլից կրիգ իրականացնելու համար էին ձեւավորել»։

Նա նշեց, որ դա չի նշանակում, թե այդ 20 հազարին ջարդել են հայկական ուժերը. «Տակն ինչ-որ բան մնում է, դա հավաքվում, դառնում է այլ ստորաբաժանում եւ մի փոքր այլ խնդրով շարունակում է այլ ձեւի կռիվ մղել»։

«Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել, որովհետեւ դա էլ անսպառ չէ։ Անդադար մեր հրետանու կրակի տակ մաշվում են։ Դրանից հետո արդեն անցնում են մի մակարդակ ներքեւ գործողությունների, դա դիվերսիոն խմբերի գործողություններն են։ Այսինքն՝ սա կորուստների արդյունքում ու ստիպված գործողությունների արդյունք է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ըստ այդմ էլ պատերազմի բնույթը փոփոխության է ենթարկվում։

Կարդացեք նաեվ

Դեմդ խոսողի գլուխը կտրի. Գեղադիրի բնակչուհին՝ Փաշինյանին

Gayane Abovyan

Նկարի տղան ձեռքս պինդ բռնեց, որ չշարժվեմ և ցավեր չլինի. հիմա փնտրում եմ նրան.հայտնի լուսանկարի մասին

Gayane Abovyan

Ցանկացած խնդրանքով մոտենում ես, օգնում են. ռուս սակրավորները՝ արցախցի գործընկերների մասին

Gayane Abovyan

Թագուհի Թովմասյանին իշխանությունից առաջարկ արե՞լ են․ Սասուն Միքայելյանը չպատասխանեց

Gayane Abovyan

ԱՀԿ-ն կանխատեսում է կորոնավիրուսի նոր մուտացիաներ

Gayane Abovyan

Հոսանքազրկումներ՝ մինչև 6 ժամ. ՀԷՑ

Gayane Abovyan