Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա բանակցությունների, սակայն նրա Covid թեստը դրական է եղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։

«Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։

Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։

Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը», – նշված է երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ԼՂ շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ ռուսական էլիտայի հետ քննարկումներ ունենալու:

Կարդացեք նաեվ

Սեյրան Օհայնան, Վովա Գասպարյան, Արշակ Հակոբյան և այլ տիպի հանցագործներ

Gayane Abovyan

Լսի՛ Նիկոլ, էդ պլյուս-մինուս 50 զոհը լինի քո ցեղում. Արմեն Գրիգորյան

Gayane Abovyan

Եղբայրս անձամբ է մտել անատոմիկ` տատիկիս դին ճանաչելու. ինչ է պատում մահացած կնոջ թոռնուհին

Gayane Abovyan

ՈՒՇՔԻ ԵԿԵ՛Ք․ ՍՏՈՐ ՔԱՅԼԵՐ․ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ ԴԱՎԱՃԱՆ թուրքեր․նավից սաղ թռան,թող կապիտանը խորտակվի հա՞

Gayane Abovyan

Խախտումներ, որոնց դեպքում վարորդներից 3 տուգանային միավոր կհանվի

Gayane Abovyan

Նիկոլն Ալիևին խոստացել է 8 գյուղ Տավուշից և 1 գյուղ էլ Արարատի մարզից

Gayane Abovyan