Հասարակություն

ՀՀ ԶՈՒ կիրառում է ԱԹՍ-ներ․ Արծրուն Հովհաննիսյան

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈՒ կիրառում է ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին»,-հայտնում է նա։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։

«Գերեվարված այլ ահաբեկիչների թիվ չեմ կարող նշել այս պահին։ Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել»,-նշել է նա։

Կարդացեք նաեվ

Աած Սարսափելի Ցունամին` Սերժի եղբայրը կնստի 20 Տարի

Gayane Abovyan

«Նիկոլ, թուրքի շուն». ինչպես են Փաշինյանին դիմավորում Սյունիքի մարզում

Gayane Abovyan

Ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում. Արայիկ Հարությունյանի ելույթը Ստեփանակերտի հրապարակում

Gayane Abovyan

Սեպտեմբերյան պատերազմ։ ՄԱՍ 2 | Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Սրանք ինֆակտ կստանան՝ Տիգրան Մուկուչյանի թարս ապտակը Հրայր Թովմասյանին

Gayane Abovyan

Ով Նիկոլ Փաշինյանի դեմ մի բան խոսում է, ԱԱԾ-ն ուղարկում են. մեր տուն էլ թող գան. գորիսեցի կին

Gayane Abovyan