Հասարակություն

Վիեննայում մոտ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

Վիեննայում ծագումով թուրք մոտ 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Նրանք ներխուժել են Սուրբ Անտոնիո Պադովացու եկեղեցի և ներսում ավերածություն իրականացրել։ Այս մասին հայտնում է Kurier-ը։

Եկեղեցու սպասավորները ոստիկանություն են կանչել, սակայն մինչ իրավապահների ժամանումը չարագործները հեռացել են։ Ոստիկանությունը փնտրում է նրանց և կարծում, որ հարձակումը կատարել են թուրք իսլամիստները, ովքեր նախկինում արդեն հայտնվել են իրավապահների տեսադաշտում։ Ոստիկանները հաստատել են նրանցից 10-ի ինքնությունը։

Ուրբաթ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Twitter-ում հայտարարել էր, որ երկիրը կշարունակի պայքարել արմատական իսլամի դեմ։

Վիեննայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների և Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին թուրք նախագահ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։

Կարդացեք նաեվ

Ինչ է կատարվում, ես ձեր պես տեղյակ չեմ․ ու ձեր պես կուզեի տեղյակ լինել

Gayane Abovyan

Ես չեմ հավատում,որ Փաշինյանը դա կստորագրի. Սասուն Միքայելյանի բացառիկ հարցազրույցը

Gayane Abovyan

Ադրբեջանական ջոկատը՝ հայկական բանակի կրակի տակ

Gayane Abovyan

Ադրբեջանցի քաղաքագետի սենսացիոն հայտարարությունը․ Ադրբեջանի թիկունքին հենց Պուտինն է կանգնած

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1520 նոր դեպք, 31 մահ

Gayane Abovyan

Մամ, հանկարծ չլացես, թե չէ՝ ձեռքերս կդողան. 23-ամյա կամավոր Արմանը մահացել է արնաքամ լինելով

Gayane Abovyan