Հասարակություն

Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ, առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները․ ՊԲ-ն ոչնչացրել է թշնամու 1 տանկ, 1 ՀՄՄ և 5 ԱԹՍ

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Գալիս եմ Թուրքիա ականջներտ Ձգեմ Քիմը Էրդողանին

Gayane Abovyan

Մարտերը շարունակվում է, հրետանու կիրառումը բավականին մեծ է․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Փաշինյանը հուզվեց հանրահավաքի ժամանակ

Gayane Abovyan

Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

Երկու ամսով կալանավորվել է Քաջարանի քաղաքապետը, Փարամազյանը մեղադրանքը չի ընդունում

Gayane Abovyan

3 ամիս առաջ ես սկսեցի խմել ջուր սոված փորին. Հետազոտության արդյունքներից անգամ բժիշկն էր ապշած

Gayane Abovyan