Հասարակություն

Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիոնյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ 

Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։ 

Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի։

Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։ 

Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ առաջին նախագահին արձագանքել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով. «Լրջանալու պահն է»։

Կարդացեք նաեվ

Շտապ՝ Վերջին միջադեպի հետ կապված զանգ.Միայն խոսալիվ չի պեֆք է գործենք

Gayane Abovyan

Հայաստան են ժամանում Լավրովն ու Շոյգուն

Gayane Abovyan

Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Gayane Abovyan

Արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ. Հովհաննիսյանը՝ նախագահին պաշտոնանկ անելու մասին

Gayane Abovyan

Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի մլրդ դոլարի ադրբեջանական զենք-զինամթերք ոչնչացրեց մեր բանակը

Gayane Abovyan