Հասարակություն

Քանի դեռ չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, հրադադար չի կարող լինել․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն ընտրովի, շատ հաճախ՝ գերճշգրիտ զինատեսակներից թիրախավորում է խաղաղ բնակչությունը։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ: Արցախը որևէ հատուկ նպատակ չունի Ադրբեջանի խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու։ Այլ հարց է, որ Արցախի զինանոցում եղած որոշակիորեն հին զինատեսակները կարող են խիտ բնակեցված քաղաքներում շեղում տալ՝ ի տարբերություն ադրբեջանական գերճշգրիտ զինատեսակների։ Չեն կարող գերճշգրիտ զինատեսակներով «պատահական» խոցվել Շուշիի եկեղեցին, Մարտակերտի հոսպիտալը, Ստեփանակերտի ծննդատունը»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը փորձեց Ադրբեջանին բերել հրադադարի, բայց չստացվեց, որովհետև չկան վերիֆիկացիայի մեխանիզմներ, ինչպես նաև հստակ մատնացուցում, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը։

Կարդացեք նաեվ

Հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության․ Վազգեն Մանուկյան

Gayane Abovyan

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 17 զինծառայող

Gayane Abovyan

Իսկ մերժվածը ո՞վ էր, որ որոշեր իշխանությունը ում փոխանցեր կամ չփոխանցեր․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Gayane Abovyan

Վերջին տվյալները հակառակորդի կորուստների վերաբերյալ

Gayane Abovyan

Մարտադաշտում թողնելով 60 զոհ, ինչպես նաև մի քանի տասնյակ խոցված ու սարքին տեխնիկա, հակառակորդը դիմել է փախուստի

Gayane Abovyan

Զարհուրելի դեպք Երևանում. 31-ամյա մայրը ծննդաբերել, ապա երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը, նա ձերբակալվել է

Gayane Abovyan