Հասարակություն

Մեր տղաները կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում. Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ՝ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակ և զրահատեխնիկա, օգտագործելով հրետանին՝ ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-երին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխութուններ:

Դրան հակառակ՝ հարավային և հարավ-արևելյան առանձին օջախներում մեր զորքերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում:

Ընդհանուր առմամբ, մարտերը հիմա էլ շարունակվում են: Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ», – ասաց բանախոսը:

Կարդացեք նաեվ

Հոր կողմից 16 տարին չլրացած դստեր հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Gevor Kazaryan

3 տարի ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել․ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Gayane Abovyan

Մուրադովը Հենց Նոր ՄՏԱՎ ՊՆ

Gayane Abovyan

Ազերիների լրտեսական ցանցն աշխատել է․ գերիների հարցով հայկական կողմին «քցել են»

Gayane Abovyan

«Մենք պետք է ներողություն խնդրեք հայերից..» թուրք դերասանների կոչը ցնցել է ողջ աշխարհը

Gayane Abovyan

Կարևոր նորություն սփյուռքահայերի համար

Gayane Abovyan