Հասարակություն

Թշնամին հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին․ ՊԲ

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

Կարդացեք նաեվ

ՍԿՍՎԵՑ / Ազերները հայտնվեցին անտանելի վիճակում․ Նոր զարգացումներ Արցախում

Gayane Abovyan

ԱՆՊԱՅՄԱն Դիտեք այս Ուղիղ Եթերը: Փաշինյանի այս Ելույթը Պետք է տեսնի Ողջ Հայությունը

Gayane Abovyan

Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ է երևացել

Gayane Abovyan

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Gayane Abovyan

Անկարայի համար գնալով բարդանում է վարձկանների հավաքագրումը

Gayane Abovyan

Բայդենը Կատաղած է ՆԻԿՈԼԻ վրա .Վերջին Զգուշացումը Նիկոլին

Gayane Abovyan