Հասարակություն

Աշխարհը պետք է հասկանա, որ հակամարտություն ստեղծողն Էրդողանի ռեժիմն է. թուրք բասկետբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBA-ի ՝ ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն անդրադարձել է աշխարհի տարբեր ազգերի, այդ թվում հայերի դեմ ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահրած հակամարտություններին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրք բասկետբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ահաբեկչությունը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»:

Բասկետբոլիստը ներկայացրել է այդ պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանինը:

«Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն է, որը ստեղծում է հակամարտություն: Եկեք դադարեցնենք այս բռնապետությունը և սկսենք խաղաղություն հաստատել»,-շեշտել է թուրք բասկետբոլիստը:

Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Կարդացեք նաեվ

Թուրքերը գտան մեր թաքստոցը, ջարդեցին դարպասները, կրակեցին շների վրա. 70 oր շրջափակման մեջ հայտնված զինվորի բացառիկ պատմությունը

Gayane Abovyan

Նիկոլը պետք է Իմանա Սարասփելի Բացահայտումներ

Gayane Abovyan

Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը». բացահայտում՝ պատգամավորի հարցին ի պատասխան

Gayane Abovyan

Նաեւ այս ջոկատն էինք նախատեսում ներգրավվել Շուշիի պաշտպանությանը. Նիկոլ Փաշինյան

Gayane Abovyan

Ադրբեջանցիները , ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը. Զոհրաբ Մանացականյանը՝ «Ալ-Ջազիրա»-ին

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan