Հասարակություն

100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար. Արցախում գերեւարվել է հերթական վարձկանը

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեւարել են հերթական վարձկանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ կից հրապարակել վարձկանի հարցաքննության տեսանյութը։

«ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեւարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու եւս 100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,- գրել է ՊՆ խոսնակը։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Քոչարյանը շարունակում է ծաղրել հայ ժողովրդին․ նա հերթական անգամ վարկաբեկեց ՀՀ-ն և քծնեց ռուսներին

Gayane Abovyan

Բանակցությունների ընթացքում նույնիսկ ցավոտ փոխզիջումների առաջարկներ չեն եղել․ Ալեն Սիմոնյանը մանրամասնում է վարչապետի խոսքը

Gayane Abovyan

Charlie Hebdo-ն Էրդողանի ծաղրանկարն է հրապարակել

Gayane Abovyan

Ոստիկաններն «ասֆալտին են փռել» դիմակ չկրող քաղաքացուն (Տեսանյութ)

Gayane Abovyan

Անչափ հուզիչ տեսանյութ․ Ձեռքը կորցրած զինվորը փորձում է դաշնամուր նվագել

Gayane Abovyan

ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ

Gayane Abovyan