Հասարակություն

«Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն». Նաիրի Հոխիկյան

Ե՞րբ հայկական կողմը պատերազմում կունենա նկատելի հաջողություն.Մենք՝ հայերս, պատերազմին նայում ենք չափազանց զգացմունքային աչքերով՝ դժգոհելով, որ- թշնամին ռմբակոծում է Արցախի բնակավայրերը,- աշխարհը մեզ միանշանակ չի պաշտպանում և կողքից դիտում է,- մեր բարեկամ երկրները չեն շտապում մեզ օգնության: Առաջարկում եմ ռազմական գործողություններին նայենք այլ հայացքով: Դա մի իրողություն է, որտեղ կողմերը դնում են ամեն ինչ հաջողության հասնելու համար: Մեր թշնամին նոր չէ, որ ցույց է տալիս իր կերպարը, և սպասել, որ նրանք պետք է հավատարիմ մնան միջազգային ամուլ արժեքներին, առնվազն միամտություն է: Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն ու չի ջարդում նրա ողնաշարը իր մարտավարական ճիշտ քայլերով: Հիշենք, որ բանակը կռվում է ու շատ լավ է կռվում: Մեզ թվում է, թե մյուս երկրները պիտի մեզ ցավակից լինեն ու գան մեզ օգնության: Եկեք վերադառնանք այն օրերը, երբ, օրինակ, Սիրիան էր համատարած հարձակման ենթարկվում: Մենք՝ հայերս, ի՞նչ արեցինք: Ապրեցի՞նք նրանց ցավով, վազեցի՞նք նրանց օգնության: Ոչ: Այդ ցավը բացառապես Սիրիայի ցավն էր: Սիրիացի ժողովուրդը իր մեջ ուժ գտավ, իր զորքով կռվեց ահաբեկիչների դեմ, իսկ օգուտներ քաղեցին գերտերությունները՝ ըստ իրենց շահերի: Պատերազմներում տուժում են միայն պատերազմող կողմերը, իսկ աշխարհը միշտ սպասում է արդյունքներին՝ հաղթողի կողքին կանգնելու համար: Հաղթողը կարող ենք մենք լինել, եթե ուշքի գանք առաջին մեկ ամսվա շոկից, աշխարհի ու դաշնակցիների օգնության անիմաստ սպասումից ու միավորվենք, կռվենք բացառապես մեր ուժերով: Մեր դաշնակիցները բացահայտ, կրկնում եմ, բացահայտ կերպով մեզ չեն օգնում, բայց այդ օգնությունը բացահայտ կդառնա, երբ մենք կարողանանք շտկել մեր մեջքը և կռվենք թշնամու դեմ առանց այս կամ այն երկրից օգնություն սպասելու:

Կարդացեք նաեվ

Հրատապ! Սերժ Սարգսյանին կկալանավորեն, Ողջ ազգի երազանքը կատարում է

Gayane Abovyan

Ոստիկանը խփեց 16 տարեկան երեխային, որ բերման ենթարկի, վատացավ․ Իոննիսյանը տարավ հիվանդանոց

Gayane Abovyan

Ռազմիկ Դավոյան դուք գրող եք թե՞«գ» տառով սկսվող ինչ որ մի բան,ով է ձեզ թույլ տվել հայ ժողովրդի հետ այդպես խոսել…Սուրեն Սարգսյան

Gayane Abovyan

Քոչարյանն ու Սարգսյանը, եթե տղամարդ են, թող փորձեն առանց «ախրանայի» Մաշտոցի պողոտայով քայլել

Gayane Abovyan

Սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային, այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը․ Թունյան

Gayane Abovyan

Փաշինյա՛ն Նիկոլ, Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի․ Անահիտ Բախշյան

Gayane Abovyan