Հասարակություն

Հենց նոր Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի 2 հարվածային ԱԹՍ․ ՊԲ

Հենց նոր ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է ավելի քան 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120-ից ավելի քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագիրն ու Քյարամյանի՝ ադրբեջանցիներին անձնագիր տալու հարցերը

Gayane Abovyan

Փաշինյանը հուզվեց հանրահավաքի ժամանակ

Gayane Abovyan

Ուրախալի լուր բոլոր նրանց համար ովքեր օգտվում են Ucom-ից

Gayane Abovyan

Մարտի 1 ի պատասխանատոն Ռոբերտ Քոչարյանն է,լավ ծեծ եմ կերել էդ օրը. Քաղաքացի

Gayane Abovyan

Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել

Gayane Abovyan

ԴԻՄԱԿՈՎ՝ ԴՊՐՈՑ, ՑԱՎՈՎ՝ ՏՈՒՆ. ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԿՍԿՍԵՆ

Gayane Abovyan