Հասարակություն

ՄԻՊ-ը միջազգային փորձագետներին է ներկայացրել թշնամու վայրագությունները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ:«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Կարդացեք նաեվ

Լևոն Քոչարյանի դաժան պատասխանը ՝ Ալեն Սիմոնյանին

Gayane Abovyan

Դավաճա՛ն, թո՛ւրք. Ինչպես հայ համայնքը դիմավորեց Փաշինյանին՝ Ֆրանսիայում (տեսանյութ)

Gayane Abovyan

Տեսանյութ․ «Պուտինը ԼՂ հարցով խորհրդակցություն է անցկացրել» Ին՞չ են քննարկել․ բացառիկ մանրամասներ․

Gayane Abovyan

Էդմոն Մարուքյանը լողավազանից տեսանյութ է հրապարակել

Gayane Abovyan

Սուտ է, 3000 դոլարանոց հունական ակումբ չեմ այցելել, հանգստանալու իրավունք բոլորն էլ ունեն. Հրաչյա Հակոբյան

Gayane Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Gayane Abovyan