Հասարակություն

Կատեգորիկ արգելել եմ, բայց առավոտյան ասաց՝ «մեկին գերի ենք վերցրել». Վլադիմիր Բալայանի որդին պարգևատրվեց (Տեսանյութ)

Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել», – նշել է Հարությունյանը։

Խոսելով Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի մասին՝ նախագահն ընդգծել է. «Խախտելով ինձ հետ պայմանավորվածությունը՝ երբ զանգել էր, ասում էր՝ «առաջներս կան այդ վարձկաններից ու ուզում ենք գնալ ու ապացույց բերել», կատերգորիկ արգելել եմ, ասել եմ՝ ռիսկի չդիմեք, իսկ առավոտյան կապ է հաստատում ու ասում՝ «մեկին գերել ենք, հնարավորություն ունենք ևս մեկին», ասացի՝ այդ հնարավորությունը չօգտագործեք, որովհետև ձեր կյանքը շատ ավելին է, քան՝ ցանկացած վարձկան գերելը»։

Կարդացեք նաեվ

Իրարից 50 օր լուր չունեցող «եղնիկներից» ընկերները գտան իրար. Սա տեսնել է պետք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ամուսնու զոհվելուց հետո Օֆելյան մնացել է միայնակ` երկու մանկահասակ դուստրերի հետ

Gayane Abovyan

Քաղաքապետարանի ճիշտ որոշումը. Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի բարելավմանը

Gayane Abovyan

Կանանցից մեկը դուրս եկավ բաժնից և ասաց, որ բաժնում էլ են բռնություն կիրառել

Gayane Abovyan

Ջերմաստիճանը նվազի

Gayane Abovyan

ՈՒՇԱԳՐԱՎ կադրեր Բաղրամյան պողոտայից… խնդրում ենք երեխաներին հեռու տարեք

Gayane Abovyan