Հասարակություն

1 ամսում Թուրքիան Ադրբեջանին 101 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է վաճառել

2020թ. հոկտեմբեր ամսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 101 մլն 209 հզ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Սա այս ոլորտի արտադրանքի Ադրբեջան արտահանման այս տարվա նոր առավելագույն ծավալն է։ Նախորդ ամսին այն կազմում էր 77 մլն դոլար, օգոստոսին՝ 36 մլն, իսկ հուլիսին՝ ընդամենը 278 հզ։ Այս մասին գրել է Razm.info-ն։

Հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին զեկույցը հրապարակվել է Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն օգտագործում է նաև թուրքական Kargu տեսակի մահապարտ ԱԹՍ-ներ, առնվազն 28 միավոր։ Թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել էին, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ:

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում

Հավանական է, որ հոկտեմբեր ամսվա պաշտպանական արտադրանքի գնումների տարբերակներից մեկն այս ԱԹՍ-ները լինեն, սակայն սա միանշանակ պնդում չէ, շատ հնարավոր է, որ այլ գնումներ ևս եղել են:

Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։ 

Կարդացեք նաեվ

ՖՈՏՈ. Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Gayane Abovyan

Ուշագրավ․«Այսօր մենք պարտավոր ենք․․․» Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Gayane Abovyan

Սեքսուալ կնոջ հինգ հատկանիշ՝ ըստ տղամարդկանց

Gayane Abovyan

Պուտինն ու Ալին հաստատեցին. Այլ հնարավորություն չի լինելու

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ «Այլմոլորակային» չինացին. նախկին զինվորականի էքստրեմալ կյանքը

Gayane Abovyan

Հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի վիճակը կայուն է

Gayane Abovyan