Հասարակություն

Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանը․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելությունից զրկելու միջնորդությամբ ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար:

Քանի որ տիկին Զզոհրաբյանը առիթը բաց չի թողնում այս ապատեղեկատվութունը անհիմն կերպով շարունակաբար կրկնել, ստիպված ենք հիշեցնել, որ նախ՝ ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե հիմնավորումներ ու ապացույցներ գտնող չէ և ի տարբերություն տարատեսակ գրավոր հանձնառություններով իրենց կաշկանդող անձանց՝ հրահանգներով, հանձնարարություններով չի առաջնորդվում և իր գործառույթներն իրացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների, իսկ քրեական վարույթների շրջանակներում՝ նաև քրեադատավարական ընթացակարգերի և ապացույցների, փաստական տվյալների համակցված ամբողջականության գնահատման հիման վրա:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու, դա քաղաքական նպատակներին ծառայեցնելու գործելակերպից, մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ»:

Կարդացեք նաեվ

Ազատության հրապարակում ձերբակալվեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը (տեսանյութ)

Gayane Abovyan

ArmLur.am-ը կվերսկսի իր բնականոն աշխատանքները՝ խնդիրը կարգավորվելուն պես

Gayane Abovyan

Եղանակը Հայաստանում

Gayane Abovyan

Ուրեմն հիմա լսիր, թե ինչ եմ ասում այ ողորմելի ոչնչություն

Gayane Abovyan

5-12-րդ դասարանների ուսուցումն իրականացվելու է բացառապես հեռավար եղանակով

Gayane Abovyan

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Gayane Abovyan