Հասարակություն

Նախարարի հրամանը՝ արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների վերաբերյալ․ վերջին փոփոխությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանում փոփոխություններ են կատարվել։

Այն ուժի մեջ են մտել նոյեմբերի 2-ին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ փոփոխությունների համաձայն․ ուսումնական պարապմունքները Հաստատությունում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին` 12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների ձեմռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Կարդացեք նաեվ

ՇՈՈՒՆ ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ. ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԹՈՂՆՈՒՄ Է ՌԵԱԼԻԹԻ ԺԱՆՐԸ

Gayane Abovyan

Թշնամին գյուղ չի մտել. Բերդաշենի ղեկավար

Gayane Abovyan

Տարիներ առաջ ամուսնացած աղջիկս մի օր եկավ իմ տուն և ասաց, որ սիրահարվել է ուրիշ տղամարդու․ Նա չէր սպասում, որ ինձանից նման պատասխան կստանա

Gayane Abovyan

Լավ լուր. Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

Gayane Abovyan

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը․ ՄԻՊ

Gayane Abovyan

Ադրբեջանը միգուցե պատրաստվում է երկարատև պատերազմի

Gayane Abovyan