Հասարակություն

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման ուղղությամբ անելիքների մասին

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Կարդացեք նաեվ

ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ․ Նիկոլը պետք է իմանա թե Ինչ է արել Մարուքյանը, Նառան և Սերժը

Gayane Abovyan

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը

Gayane Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 14 դեպք

Gayane Abovyan

Հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ /տեսանյութ/

Gayane Abovyan

ՊԱՅԹԵՑՆԵԼ ԹՈւՐՔԻՆ․ Ռուսաստանին մեղադրելը բարդ է․ Շատ թեժ է, եթե Մոսկվան խառնվի, ողջ Կովկասը կայրվի

Gayane Abovyan

Էդմոնդը Քոչարյանի ու Սերժի պրոկտն է, ամեն ինչ պարզ է, Նիկոլը անցնում է հարձակման

Gayane Abovyan