Հասարակություն

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասինն:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»:

Կարդացեք նաեվ

Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

Gayane Abovyan

Ծառուկյանին օդ կհանեն՝ Նա տվել է բոլորի անունները, Ու՞մից և ինչ հարված կստանա.

Gayane Abovyan

ԱՄԷ ԱԳ նախարար․ «Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել»

Gayane Abovyan

Շոյգուն, Լավրովն ու ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Երևան

Gayane Abovyan

Ովքեր և ին՞չ նպատակով են Նիկոլ Փաշինյանի առանձնատուն ել ու մուտ են անող զինվորական և քաղաքացիական համազգեստով երիտասարդները

Gayane Abovyan

Հզոր, պահպանիչ աղոթք․․․ Տեր Հիսուսը խորհուրդ է տալիս ամեն օր այս պահպանիչ աղոթքը անել, քանզի․․․

Gayane Abovyan