Հասարակություն

Ամսի 19-ին մեր «եղբայր» ռուսները, իրենց եղբայր ադրբեջանական զորքերին դուրս բերեցին Շուշիից, իրենց իսկ մեքենաներով․ Սամվել Խաչատրյան

Մի երկու խոսք Շուշիից….. Դիմացիս լեռը Շուշին է…..Ամսի 10 ին տեղափոխվել ենք Շուշիի մատույցներ պաշտպանելու ստրատեգիական ճանապարհները և հարակից գյուղերը։ Գյուղացիները վաղուց դիմել էին փախուստի զանգվածաբար( ցավով եմ ասում այս իրողությունը)։ Թուրքերը համատարած ցվրվել էին հարակից անտառներում, ամեն մեկը որքան հնարավոր է առաջ էր շարժվում, դրոշը խփում և խրամատավորվում։ Ու էս ամենը տեղի էր ունենում մեր աչքի առաջ։ Խնդիրը ճանապարհներն ու գյուղերի տները անառիկ պահելն էր……Ամսի 10 ից սկսած թուրքերը սկսեցին բարձրանալ Շուշի լեռնային արահետներով, քերծերով և ժայռերով։ Ու քանի որ խիստ բարդ ա, նման մարշ բրասոկը սկսեցին փոքրիկ խմբերով զոռով բարձրանալ։ 3_4 օր անց արդեն Շուշիում էին, ու անգամ ծանր հրետանով կրակեցին , ի նշան հաղթանակի։ Մի քանի օր էլ մնալով Շուշիում՝ ամսի 19 ին, կտրված հիմնական զորքերից , որոշեցին դուրս գալ , բայց այս անգամ որ էդքան զոռով ու դժվար ճանապարհ չանցնեն, մեր “եղբայր” ռուսները , իրենց եղբայր ադրբեջանական զորքերին դուրս բերեցին Շուշիից, իրենց իսկ մեքենաներով ։ Հետո էլ մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարով , խաղաղասիրական նպատակներով տարան դեպի Կարմիր Շուկա , դեպի իրենց զորքերը( դէ տղերքը կռիվ տված հերոսներ էին) ։ Աբսուրդն էն էր , որ էդ հրոսակներին 3+3 Ուրալ ով տանելուց հետո , նույն ճանապարհով նոր , թարմ ուժեր բերեցին ու բարձրացրեցին քաղաք։ Միայն հիմարը կարող է չտեսնել ռուս թուրքական օկուպացիան։Հիմա էլ ճանապարհները մեր վերահսկողության տակ են, բայց ռուսների օգտագործման իրավունքով։

Կարդացեք նաեվ

Կոռնիձորի Արոյի հզոր ապտակը Նախկիններին՝ Սա ցնցել է երկիրը

Gayane Abovyan

Տրանսների մասնակցությամբ բազմամարդ ծննդյան արարողություն. (Տեսանյութ)

Gayane Abovyan

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Gayane Abovyan

Հարվածներ են հասցվել ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները

Gayane Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 461-ով, 631 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևէ մեկի ձեռը փայտ էլ չկա, ինքնաբուխ հավաք է. Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan