Հասարակություն

Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության:

Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք՝ Ստեփանակերտում, 5 ընտանիք՝ Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, գրանցվել է 813 նոր դեպք

Gayane Abovyan

Ունենք ծանր վիճակում գտնվող 502 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 113. Արսեն Թորոսյան

Gayane Abovyan

ՀՀ վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին

Gayane Abovyan

Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

Ադրբեջանը մերժել է վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու ԿԽՄԿ միջնորդությունը․ՀՀ ԱԳՆ

Gayane Abovyan

Քանի տարեկան էին երեկ կորոնավիրուսից մահացած 12 պացիենտները

Gayane Abovyan