Հասարակություն

Պուտինը հավաքում է Ալիևի՝ Հաագայի փաթեթը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում որոշակի տարակուսանք է հայտնել, երբ լրագրողներից մեկը հարցրել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական գերեզմանաքարերի, մշակութային կոթողների հանդեպ ադրբեջանական վանդալիզմի մասին՝ փորձելով հասկանալ՝ այդտեղ Ռուսաստանը դեր ունի՞, թե՞ ոչ:

Զախարովան ասել է, թե պետք է ներկայացնել կոնկրետ օրինակներ՝ տարածքներով, իսկ Ռուսաստանի դերի վերաբերյալ տարակուսել, որ կարող է լինել այդպիսի հարցադրում: Ռուսաստանի ԱԳՆ սոխակ, ներողություն՝ խոսնակ Մարիան իզուր է տարակուսում: Ադրբեջանցիները քանդում են հայկական հուշարձաններն ու շիրմաքարերը, այդ ամենը նկարահանելով և գցելով համացանց: Վանդալների խրախճանք է, որը «միջազգային իրավունքի» ուժ է ստացել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի համաձայնագրով: Դրանում շոշափվում են մարդասիրությանը, մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրներ: Ավելին, Ալիևը Պուտինի հետ հեռախոսազրույցներում հավաստիացնում է, թե կպաշտպանի դրանք: Հետո, իհարկե, բոլորը տեսնում են համացանցում, թե ինչպես են պաշտպանվում հայկական շիրիմները, շիրմաքարերը, կոթողները, եթե դրանց կողքին կանգնած չեն ռուս խաղաղապահներ: Իհարկե, այլ հարց է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մոդերատոր և պատասխանատու Ռուսաստանը համբերատար սպասում է, այդպիսով թույլ տալով, որ ադրբեջանցիները իրենց ձեռքով հասունացնեն ռուս խաղաղապահների տեղակայման աշխարհագրությունն ընդլայնելու խնդիրը: Բայց հարցն այն է, որ մինչև այդ հարցը հասունանա այսպես ասած՝ առաջ մղելու աստիճան, հայկական կոթողներից և շիրմաքարերից, թերևս, բան չի մնա:

Թեև դա, իհարկե, Ռուսաստանին հազիվ թե հետաքրքրի, քանի որ կարևորը խաղաղապահների աշխարհագրությունն ընդլայնելն է, թեկուզ «ավերակների վրա»:

Մտածել, թե Պուտինը հավատում է Ալիևի հավաստիացումներին, թե կպահպանեն հայկական ժառանգությունը, կլինի ծիծաղելի: Պարզապես նրան չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը: Այն, ինչ նրան հետաքրքրում էր՝ Ալիևի ստորագրությունը Արցախ ռուս խաղաղապահների լեգիտիմ մուտք ապահովելու համար, նա ստացել է: Այժմ պետք է ստանալ խաղաղապահների աշխարհագրությունն ընդլայնելու ծանրակշիռ փաստարկներ: Ադրբեջանական վանդալիզմը տալիս է դա, միաժամանակ Ալիևին ավելի կախվածության մեջ դնելով Ռուսաստանից, քանի որ վանդալիզմի ակտերը լինելու են Հաագայի ալիևյան գործի ծանրակշիռ բաղադրիչներ: Ինչ դեր ունի այստեղ պաշտոնական Երևանը: Գոնե պատրաստո՞ւմ է Հաագայի թղթապանակը, թե՞ սպասում՝ ինչ կասի Պուտինը, կախված Ալիևի հպատակության աստիճանից:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ և դուրս չի եկել ՔՊ-ից

Gayane Abovyan

Որ հով լինի. այս աղջկա շորտը միայն կարճությամբ չէ, որ զարմացնում է (ֆոտո)

Gayane Abovyan

Արցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կոչով դիմել է հայրենակիցներին

Gayane Abovyan

– Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ. Աննա Հակոբյանի և Արփիի զրույցը

Gayane Abovyan

Ռուս զինվորականները մեկ օրում ԼՂ-ում ոչնչացրել են 87 պայթյունավտանգ առարկա

Gayane Abovyan

Էդքան երեխեք են զոհվել,ի՞նչ Ամանոր. քաղաքացիները՝ Ամանորը նշելու մասին

Gayane Abovyan