Հասարակություն

Ովքեր են գերության մեջ հայտնված անձինք. անուններ են հրապարակվել

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին հայտարարություն է տարածել.

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,
և
Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:

Կարդացեք նաեվ

Պուտինը թքեց Զելենսկու վրա. ողջ ազգը պիտի իմանա այս տականքին

Gayane Abovyan

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ՝ ՀՐԱՏԱՊ. Պարոն Փաշինյան ՇՏԱՊ խոցեք Նավթամուղը, էդ մենակ տենց կհանգստանա

Gayane Abovyan

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

Gayane Abovyan

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ. ՀՀ ՊՆ

Gayane Abovyan

Մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

Gayane Abovyan

4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան. հարազատներին արդեն տեղեկացրել են. Ավինյան

Gayane Abovyan