Հասարակություն

2 շաբաթ Էդոյից լուր չկար, հետո մարմինը գտնվեց․ վիրավորված վիճակում հողի տակից դուրս է բերել շուրջ մի քանի տասնյակ զինվորների և փրկել վերջիններիս կյանքը, սակայն արնաքամ լինելով՝ զոհվել

Էդոն մեր մանկական ընկերն ա։ Նույն քաղաքում ենք մեծացել, նույն թաղամասում։ Տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էին Արցախ, և վերաբնակեցրել էին Արցախը։ Պատերազմը երբ սկսվեց, Էդոն Հոկտեմբերյան էր, հաջորդ օրը տաքսին նստեց և մեկնեց Արցախ։ Կամավորագրվելով Բերձորում խնդրել էր իրեն ուղարկել ամենաթեժ կետը՝ Ջրական (Ջեբրայիլ), որտեղ ծառայություն է անցել, որտեղ ապրիլյանին ևս մասնակցություն է ունեցել՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Մյուս եղբայրը՝ Գեղամը, այս պատերազմում ևս առաջնագծում էր, և իր բաժին կռիվն էր տալիս։ Էդոն գնաց պերեդավոյ, և շուրջ երկու շաբաթ Էդոյից լուր չկար, հետո մարմինը գտնվեց։ Իսկ թե ինչ սխրանքներ է գործել նա ռազմի դաշտում, պատմում էին իր մարտական ընկերները։ Նա վիրավորված վիճակում հողի տակից դուրս է բերել շուրջ մի քանի տասնյակ զինվորների և փրկել վերջիններիս կյանքը, սակայն արնաքամ լինելով՝ զոհվել։

Էդոն ու իր ընտանիքի որևէ անդամ տարբերություն չեն դրել Հայաստանցու ու Արցախցու միջև, Հոկտեմբերյանի, Երևանի ու Ջրականի (Ջեբրայիլի) միջև։ Նրանք գտնում էին, որ դա մեր Սուրբ Հայրենիքն է, որի համար պետք է պատրաստ լինել կյանքը զոհել։ Քչերը կգտնվեին, որ տաքսով կգնային ամենաթեժ կետը ու կզոհաբերեին իրենց կյանքը հանուն Հայրենիքի։ Էդոյի ու իր նման մեր մյուս ախպերների, ընկերների արածն ի զուր չի եղել, նրանք հաղթել են։ Նրանք ամենաթանկն են զոհաբերել հանուն Հայրենիքի։

Բարսեղյան Էդգար Սամվելի (1993-2020), հիշատակդ վառ ընկեր ջան, դու հաղթել ես, դու Հերոս ես

Կարդացեք նաեվ

Գիտե՞ք, թե ինչ էր ակնարկում Ալիևը, երբ ասում էր, թե Փաշինյան, էդքան դուխ ունես ճանաչիր Արցախի անկախությունը. Հայկ Մանասյան

Gayane Abovyan

Թուրքիայով ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել 300-ից ավելի սիրիացի իսլամիստներ․ Մակրոն

Gayane Abovyan

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

Gayane Abovyan

Բեգլարյան. Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ նրա անունը հայտնի է

Gayane Abovyan

Նիկոլը գնում է Ադբեջան՝ Շտապ պետք է Փրկել հայ Գերուն․ Մենք նրանց գերիների հետ այդպես չեինք վարվում

Gayane Abovyan

Ուզում եք զոհվե՞լ, ես խոչընդոտ չեմ տեսնում, գնացեք, զոհվեք. Ալավերդյանը՝ իշխանությանը

Gayane Abovyan