Հասարակություն

Ռուս խաղաղապահները օգնություն են ցույց տալիս վերանորոգման բրիգադներին Ղարաբաղում հաղորդակցության վերականգնման գործում

Ռուսական խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է Լեռնային Ղրաբաղի տարածքում շուրջօրյա մոնիթորինգը։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջ շփման գծով։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն դեկտեմբերի 1-ից ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը։ Ռուս խաղաղապահները վերահսկում են 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը։ Դրա միջոցով ապահովվում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը, մարդկանց անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր եւ քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում վերադարձել է 846 մարդ։ Բնակության նախկին վայրեր են վերադարձել ավելի քան 26 հազար փախստականներ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտում Զորգեի փողոցը եւ Շուշի-Լիսագորսկ ուղղությամբ էլեկտրահաղորդման գծերի ու գազախողովակների երկայնքով գտնվող հողամասերը։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հեկտար տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված հրաձգարան եւ ոչնչացվել։ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգվել են ավելի քան 110 շենքեր եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ռազմական գործողությունների պատճառով խախտվում է շուրջ 33.ooo մարդու կրթության իրավունք

Gayane Abovyan

Առաջին անհրաժեշտության ո՞ր մթերքներն են թանկացել և որքանով

Gayane Abovyan

Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում․ պատգամավորը՝ շրջափակման մեջ հայտնված կամավորների մասին

Gayane Abovyan

ԴԻՄՈՒՄ,ԿՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ. ջախջախիչ անդրադարձ կատարվող իրադարձություններին

Gayane Abovyan

Հայկական կողմին փոխանցված գերիները Երևանի զինվորական հոսպիտալում են․ մեկը մահացած է

Gayane Abovyan

ՊԲ -ն հրապարակել է զոհված ևս 40 զինծառայողի անուն

Gayane Abovyan