Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին գործուղել է Սյունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որի համաձայն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվում է Սյունիքի մարզ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

2. Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների
համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արայիկ Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Կարդացեք նաեվ

Մեր ուժը Հիսուսով է․ Լյուսյա Հակոբյան

Gayane Abovyan

Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու մասին

Gayane Abovyan

Փաշինյանը «գնեց Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին՝ նրանց դարձնելով խամաճիկ.Մարգարիտ Եսայան

Gayane Abovyan

«Մեր ռեակցիան, երբ 8 հոգիս լրիվ անվնաս ենք արդեն մեկ շաբաթ ա». Գևորգ Գրիգորյանի լուսանկարն ու գրառումն առաջնագծից

Gayane Abovyan

Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

Gayane Abovyan

Դրոշը վերցել եկել ես շոշ ես փագում,գնայիր թուրքի դեմը կռվեիր,այ յոնջա.Վեճ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների և անցորդի միջև

Gayane Abovyan