Հասարակություն

ԼՂ-ում ռուս-թուրքական վերահսկող կենտրոնի անձնակազմը հավասարապես բաղկացած կլինի երկու երկրների ներկայացուցիչներից․ ՌԴ ՊՆ

«Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի աշխատակազմում երկու երկրների ներկայացուցիչների թիվը կլինի հավասար»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու համար Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի՝ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերահսկման և բոլոր ռազմական գործողությունների ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործարկման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանում: Ռուս և թուրք անձնակազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար քանակի», – ասել է Կոնաշենկովը:

Կարդացեք նաեվ

Ճակատային գծում մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, առավել թեժ են հարավային ուղղությամբ

Gayane Abovyan

«Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանի

Gayane Abovyan

Ագարակում թշնամու հրետանային հարձակումից վնասվել են տներ, 2 խաղաղ բնակիչ վիրավոր է

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտ 27․09․2020թ․ Քիչ անց թշնամին կսատկի այս հզոր տղերքի հարվածից. #Հաղթելուենք

Gayane Abovyan

Շիրակի մարզում պտտահողմն ավերածություններ է արել նաև գերեզմանոցում՝ տապալելով մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Երկու թևերից զրկված Վարազդատը ոսկե մատանիով սիրած աղջկա տուն է գնացել

Gayane Abovyan