Հասարակություն

Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել հայերին տալ սեփական հողերը

Ադրբեջանի նախագահը մեղադրել է Ֆրանսիային, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, խնդրի լուծմանը չօժանդակելու համար:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կառավարությանը  կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ղեկավարը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ «երկրորդ հայկական պետության» ստեղծման մեջ, իրենց տարածքի մի մասը հատկացնել դրա համար և չօտարել «օրինական ադրբեջանական հողերը»:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանին տարածք տրամադրել՝ երկրորդ պետության ստեղծման համար, ապա թող տա իր տարածքի մի մասը, թող այնտեղ ստեղծի երկրորդ հայկական պետություն: Այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող երկրներն այժմ օրենքներ են ընդունում, խորհրդարանները քննարկում են այդ հարցը»,-  այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասել է  Ալիևը՝ ազգին ուղղված իր ուղերձում:

Նա նաև մեղադրել է  Ֆրանսիային, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հարցի լուծմանը չօժանդակելու համար:

«Քանի՞ տարի է Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ: Արդյո՞ք որևէ բան նա ձեռնարկել է։ Եթե ​​հայերը ձեզ դուր են գալիս, ապա, ինչպես պատերազմի ժամանակ ասացի, տվեք Մարսել քաղաքը, փոխեք անունը, այնտեղ նրանց համար ստեղծեք երկրորդ պետություն: Բայց ոչ ոք չի կարող խառնվել մեր գործերին », – ասել է Ալիևը:

Կարդացեք նաեվ

Ալեքսանյանը «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի համակարգիչները. Mediaport

Gayane Abovyan

Այս պահին մարտերը վերսկսվել են. ինչ իրադրություն է եղել գիշերը

Gayane Abovyan

Ուրախալի լուր․ Վերջապես երկար սպասված․ Սեպտեմբերի կեսերից օդային կանոնավոր չվերթները կվերսկսվեն

Gayane Abovyan

«Ասում են, թե ես ցանկանում եմ փախչել Ստեփանակերտից». Սեմյոն Պեգով

Gayane Abovyan

Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին ազատեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Gayane Abovyan

Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի. ԱՀ նախագահ

Gayane Abovyan