Հասարակություն

Վահրամ Դումանյանի պարզաբանումը՝ ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, թե իբր ԿԳՄՍ նորանշանակ նախարար, իսկ նոյեմբերի 20-ին դեռևս ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հեղինակել է ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ փաստաթուղթ /https://news.am/arm/news/616246.html/:

Անընդունելի համարելով իրականության խեղաթյուրման նմանօրինակ դրսևորումները՝ տեղեկացնում եմ. 

  1. Վ. Դումանյանը հրաժարվել է մասնակցել ԵՊՀ գիտխորհրդի կողմից հրապարակված հայտարարության տեքստը պատրաստելու համար նոյեմբերի 19-ին ձևավորված աշխատանքային խմբի անդամությունից և որևէ առնչություն չի ունեցել ներկայացված տեքստի կազմման գործընթացին:
  2. Աշխատանքային խմբի ներկայացրած տեքստը շատ կարճ ժամանակահատվածում խմբագրվել է Վ. Դումանյանի կողմից, քանի որ չէր արտահայտում այն շեշտադրումները, որոնք ԳԽ-ի նախորդ օրվա որոշմամբ պետք է ներառվեին հայտարարության մեջ: 
  3. Վ. Դումանյանի խմբագրած տեքստում որևէ պահանջ չկա, միայն՝ կոչ և հորդոր:
  4. Վ. Դումանյանի կողմից հայտարարության խմբագրված տարբերակը չի դրվել քվեարկության»:

Կարդացեք նաեվ

ՉԱՓԱԶԱՆՑ ԿՈՇՏ ԳՐԱՌՈՒՄ․ գեղեցկությունը հոգու հայելին է,բայց դու հոգի էլ չունես ՝ ՂԱՌԻ ԴԱՄԱ․

Gayane Abovyan

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Gayane Abovyan

Աղոթում ենք ձեզ համար. Մարիա Զախարովան գրառում է արել ԼՂ հակամարտության գոտի եկած ռուս խաղաղապահների մասին

Gayane Abovyan

Սերժը կոմսոմոլ է, նա լավ հաշվարկել էր իր շահը․ Սամվել Բեկթաշյան

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Gayane Abovyan

Դադիվանքից մետրեր այն կողմ ադրբեջանցիներ են, մեջտեղում՝ ռուս խաղաղապահներ

Gayane Abovyan