Հասարակություն

Պուտինը մի կողմից վերահաստատեց, որ այս ամենի միակ պատասխանատուն Փաշինյանն է և նաև չհերքեց, որ պատասխանատվության հետ մեկտեղ պետք է լինել նաև հետևողական. Ա. Աբովյան

Ինձ թվում է այն մարդիկ, որոնք փորձում են Պուտինի հայտարարությունները ներկայացնել, որպես իշխանություններին սատարում՝ կամ չեն հասկանում ռուսերեն կամ վատ են հասկանում: Ինչ է ասել Պուտինը. նա մի կողմից վերահաստատեց, որ այս ամենի միակ  պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, և չհերքեց, որ պատասխանատվության հետ մեկտեղ պետք է լինել նաև հետևողական. Tert.am-ի հետ զրույցում նշեց  ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Պուտինին հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել, բարդ, բայց ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել:

«Շատ զվարճալի է նայել, թե իշխանության ներկայացուցիչները, ժամանակին հակառուսական, հակապուտինյան դեմքերը ինչ հրճվանքով են հիմա ուշքները գնացած երախտագիտության արցունքները աչքներին դարձել պրոռուսական դեմքեր»,-նշեց Աբովյանը:

Աբովյանի խոսքով՝ հայտարարագրում այնքան բաց կետեր կան, որ լրացուցիչ հարցեր են առաջանում, թե Փաշինյանը ի՞նչ է պայմանավորվել Ալիևի հետ. «Կարծում եմ, թե Փաշինյանին և թե Ալիևին պետք է հարց տալ, թե կա՞ն արդյոք լրացուցիչ պայմանավորվածություններ թե ոչ:

Հայտարարագրում չկան գերիների վերադարձի մասին ժամկետներ, կան շատ բաց կետեր Հայաստանի տարածքների մասին, որովհետև եթե Խորհրդային Միության սահմաններով են գծվում, այնտեղ շիլա -փլավ է ստացվում և այս ամենը պետք է պարզել, իսկ Ռուսաստանը այս հարցում ընդամենը միջնորդ է»:

Աբովյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց գիտակցության մեջ այլևս չի ասոցացվում, որպես երկրի ղեկավար և ինքը դա հասկանալով պետք է հրաժարական ներկայացնի.

«Որքան էլ փորձեցին մարդկանց արժանապատվությունը գետնով լղոզել, ապազգայնացնել, նսեմացնել, միևնույն է մենք հպարտ ժողովուրդ ենք և երբեք թույլ չենք տա, որ կապիտուլյանտը շարունակի իր գործունեությունը, նամանավանդ, որ Փաշինյանը ի զորու չէ ճիշտ գնահատել իրավիճակը և տանել ներքին և արտաքին քաղաքականություն, իսկ իր իշխանության գլխին մնալը  վտանգ է Հայաստանի և Արցախի գոյության համար»:

Անդրադառնալով գերիների հետ վերադարձի խնդրին, պատգամավորը նշեց, որ համոզված է, որ գերիների հարցը կարող են լուծել միայն ռուս եղբայրները, քանի որ, իր համոզմամբ, միայն Ռուսաստանի առանցքային դերակատարությունը թույլ տվեց կանգնեցնել պատերազմը:

«Բարգավաճ Հայաստանը» իր լիազորությունների շրջանակում անում է ամեն ինչ, որ վերադարձնի գերիներին, մենք նամակով դիմել են Պետական դումայի բոլոր ֆրակցիաների գործընկերներին, որ մաքսիմալ աջակցեն, ինչքան հնարավոր է շուտ վերադարձնեն գերիներին: Նամակների տարափով և անձնական կապերը օգտագործելով՝ օրուգիշեր աշխատում ենք այդ խնդիրը լուծելու համար»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Պուտինը խաղաղապահներին կոչ է արել թույլ չտալ կենցաղային կոնֆլիկտներ Ղարաբաղում

Gayane Abovyan

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, 515 հիվանդ առողջացել է

Gayane Abovyan

Խնդրում եմ այլևս չշահարկել այս հարցը. Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ գույքահարկի վճարման մասին

Gayane Abovyan

Ինչպես է արձագանքել ընդդիմությունը Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների առաջարկին

Gayane Abovyan

Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը. Կարին Տոնոյան

Gayane Abovyan

Ստամբուլում բացահայտվել է 8 տոննա կեղծ ախտահանիչների արտադրության դեպք

Gayane Abovyan