Հասարակություն

Սաուդյան Արաբիան արդեն երկու ամիս է բոյկոտում է թուրքական ապրանքները

Ընթացքիկ տարվա նոյեմբերին Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա, որը փաստացի բոյկոտում է թուրքական ապրանքները, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կրճատվել է 52.9 տոկոսով և ընդհանուր արտահանումը նվազել է 216․5 միլիոն դոլարից հասնելով 102 միլիոն դոլարի։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Sözcü լրատվական կայքը։ Հոկտեմբերին, երբ սկսվեց բոյկոտը, արտահանման անկումը 11,75 տոկոս էր կազմում։ Պատկերն ավելի է վատացել Սաուդյան Արաբիայի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ին թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի գործարկման երկրորդ ամսվա ընթացքում: Ըստ Թուրքիայի արտահանողների ժողովի (TİM)  տվյալների՝ նախորդ ամսվա համեմատ՝ նոյեմբերին արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա նվազել է 48,6 տոկոսով:

2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Սաուդյան Արաբիա արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 18,6 տոկոսով ՝ կազմելով 2 միլիարդ 333 միլիոն դոլար:

Սաուդցիների բոյկոտից առավելապես տուժած ոլորտը հագուստի արդյունաբերությունն է: Այս ոլորտի արտահանումը նոյեմբերին 20,1 միլիոն դոլարից նվազել է 5,7 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 71.6 տոկոս անկմամբ: Տեքստիլի և հումքի արդյունաբերության արտահանումը նույնպես այս ժամանակահատվածում նվազել է 5,3 մլն դոլարից մինչև 3,4 մլն դոլար՝ 36 տոկոս անկմամբ:

Սաուդյան Արաբիայի բոյկոտը ազդել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա․ չոր մրգերի և ապրանքների արտահանումը 93․9 տոկոս անկմամբ 2 միլիոն դոլարից հասել է 122․000 դոլարի, հացահատիկների, ընդեղենի և յուղի սերմերի արտահանումը 86․2 տոկոս անկմամբ 20 միլիոն դոլարից հասել է 2․8 միլիոն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը 99․6 տոկոս անկմամբ 7․2 միլիոնից հասել է 27․000 դոլարի։

Սաուդյան Արաբիայի դաշնակից և ակտիվորեն թուրքական ապրանքների բոյկոտին մասնակից Արաբական Միացյալ Էմիրություններում թուրքական ապրանքների արտահանումը նվազել է 29.5% -ով ` 255.4 մլն դոլարից հասնելով 180.1 մլն դոլարի: Սաուդյան Արաբիայի մեկ այլ դաշնակից Բահրեյնում թուրքական ապրանքների արտահանումը կրճատվել է 53 տոկոսով՝ 26 միլիոն դոլարից հասնելով 12,2 միլիոն դոլարի: Արտահանումը դեպի Օման կրճատվել է 45․7 տոկոսով՝ 75․6 միլիոնից 41 միլիոն դոլար, իսկ դեպի Կատար, Պարսից ծոցի միակ երկիրը, որի հետ Անկարան սերտ հարաբերություններ ունի, արտահանումը նույնպես կրճատվել է 20,9 տոկոսով ՝ 114,3 միլիոն դոլարից հասնելով 90,4 միլիոն դոլարի:                                                                 Պարսից ծոցի երկրներից միայն Քուվեյթում է արտահանումը աճել 21․7 տոկոսով՝ 48 միլիոնից հասնելով 58․4 միլիոն դոլարի։

Կարդացեք նաեվ

Բացառիկ լուսանկարներ Դավիթ Տոնոյանի գեղեցիկ ընտանիքից

Gayane Abovyan

10 Ձեռով Նիկոլին կնտրեմ,մեր կյանքում շատ բանա փոխել. Սպիտակի բնակիչ

Gayane Abovyan

8 ժամով կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը

Gayane Abovyan

Մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ

Gayane Abovyan

Հետադարձ ճամփա չկա, պիտի փրթենք դրանց. Սասուն Միքայելյանը՝ Արցախ մեկնող երկրապահներին

Gayane Abovyan

Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Gayane Abovyan