Հասարակություն

Պարզ է դառնում, թե ռուս համանախագհն ինչու չէր միացել ԱՄՆ ու ֆրանսիացի համանախագահների վերջին այցին․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծես թե պարզ է դառնում, թե ռուս համանախագհն ինչու չէր միացել ԱՄՆ ու ֆրանսիացի համանախագահների վերջին այցին։ ԵԱՀԿ մինկսի խմբի երկու երկիր փորձում են հասնել հակամարտության համալիր կարգավորման՝ ներառյալ կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ռուսաստանը գտնում է, որ կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ապագա․․․ Ահա թե նաև ինչու Լավրովի պլանին համաձայնած Արցախի նախագահը չպետք է հանդիպեր համանախագահներին՝ ի նշան համերաշխության․․․․ Հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարությունը եղել է հրադադարի, բայց ոչ հակամարտության քաղաքական կարգավորման կամ չկարգավորման մասին․․․

Վլադիմիր Պուտին․ «Պայմանավորվածությունը եղել է այնպիսին, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է մնար հետագային՝ ապահովելով ցամաքային կապը Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով: Եռակողմ պայմանավորվածության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն մահանում: Մնացածը ժամանակի հարց է: Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման գործում Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ Կարգավորում առանց արյունահեղության: ԼՂ-ում խաղաղապահ ուժերի ավելացումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ»:

Կարդացեք նաեվ

Շոկային՝ Գնել Սարգսյանը բացահայտում է անում Արցախում դավաճանություննների և ծախված սպաների մասին

Gayane Abovyan

Էն ուժերը, որոնք էսօր հանրահավաք են անում՝ շատ լավ ենք ճանաչում, հատկապես առաջատարներին։ Նրանք այն մարդիկ են, ովքեր…Վիգեն Խաչատրյանի անդրադարձը ստեղծված իրավիճակին

Gayane Abovyan

Հունիսի 20-ը կռվի օր է, մարտի օր է, այս չարիքի իշխանությանը քշելու օր է

Gayane Abovyan

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների մասին, որոնց հարազատները չեն կարողանում գտնել

Gayane Abovyan

Այն ինչ կատարվեց Երեկ Երևանում իրական թատրոնի էր նման, Միայն իմանաք ինչ է թաքնված սրա ետեւում

Gayane Abovyan

Կառավարությունում քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Gayane Abovyan