Ժամանց

Աստղագուշակ․ հունվարի 3

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե պատրանքներ չկառուցեք, աշխատեք իրատես լինել: Աչք մի փակեք նրա վրա, ինչը ձեր սրտով չէ. ինչքան շուտ խոստովանեք, որ խնդիրներ կան, այնքան արագ կկարողանաք լուծում գտնել դրանց: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Դրանք հաճախ կանեն մարդիկ, որոնց լավ եք ճանաչում: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք մտերիմ զրույց վարել ձեզ համար թանկ մարդու հետ, քննարկել ընդհանուր գործերն ու ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի կյանքի համարյա բոլոր ոլորտներում: Լավ գաղափարներ կհայտնվեն, և դուք շատ բանի ունակ կլինեք դրանք կյանքի կոչելու համար: Կգտնվեն օգնականներ, ընդ որում՝ այդպիսիք կարող են դառնալ ինչպես հին ծանոթները, այնպես էլ նրանք, որոնց համարյա չեք ճանաչում: Շատ սուր կլինի ինտուիցիան, որի շնորհիվ պատասխաններ կգտնեք նախկինում անհանգստացնող հարցերին:

Լավ է օրվա երկրորդ կեսի համար կարևոր ու բարդ բան չծրագրեք: Այդ հատվածն ավելի հարմար է հանգստի, քան լուրջ գործերի համար: Ցանկալի չէ որոշումներ ընդունելը, հատկապես՝ այնպիսիք, որոնք կարող են ազդել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև, հետաքրքիր ու հագեցած կլինի օրվա սկիզբը: Հավանական են հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն: Ընկերների հետ զրույցները կարող են հետաքրքիր նախագծերի սկիզբ դնել. դուք դրանց վրա ոգևորությամբ կաշխատեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, դուք ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դա բարենպաստ ժամանակ է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու կամ պարզապես այն գործով զբաղվելու համար, որի համար ժամանակ չէր մնում: Կարող եք տան համար օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ: Արժե այն հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով սթրեսային իրավիճակներից ու ծանրաբեռնվածությունից: Պայմանների փոքրիկ փոփոխությունը ձեզ չի խանգարի, բայց արժե հոգ տանել սեփական հարմարավետության մասին: Օրը հարմար չէ էքստրեմալ զվարճանքների, երկար ու հոգնեցնող ուղևորությունների, ծանր աշխատանքի համար:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզանից մեծերի հետ, նրանցից օգտակար բան կիմանաք կամ օգնություն կստանաք, որի հույսը չունեիք: Օրվա վերջին օգտակար կլինի ապագայի ծրագրեր մտածելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արժե օրը հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով շտապողականությունից ու խառնաշփոթից: Մի շտապեք որոշումներ ընդունել, երկար մտածեք ինչ-որ մեկի հետ ապագայի ծրագրերով կիսվելուց առաջ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Նկատի ունեցեք, որ առաջին տպավորությունը կարող է սխալ լինել:

Զգույշ եղեք գումարի հետ: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար, խոսքը հատկապես խոշոր գնումների մասին է: Վտանգ կա՝ մեծ գումար ծախսեք դատարկ բաների, անօգուտ իրերի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կարող է անհանգիստ լինել: Հավանական են անսպասելի իրադարձություններ, չծրագրված այցեր: Նշանի որոշ ներկայացուցիչների կշեղեն հեռվից ստացվող լուրերը: Նկատի ունեցեք, որ տեղեկատվությունը ստուգել է պետք, չարժե հավատալ այն ամենին, ինչ ասում են ուրիշները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է սիրելի գործով զբաղվելու և այն զբաղմունքին վերադառնալու համար, որի համար նախկինում ժամանակը չէր հերիքում: Ընտանիքի անդամների հետ անցկացրած ժամանակը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, արդյունավետ օր է: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա, կարող եք առաջխաղացում ունենալ մի գործում, որը նախկինում չէր հաջողվում շարժել մեռյալ կետից: Առաջին հաջողությունները կոգեշնչեն, պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք ընտրել ձեր ճանապարհը և շուտով կհասնեք կարևոր նպատակին: Հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Բայց մի մոռացեք նաև հանգստի մասին: Լավ գրքի կամ հետաքրքիր ֆիլմի դիմաց անցկացրած մի քանի ժամը ձեզ չի վնասի: Իսկ ահա ծանր ֆիզիկական աշխատանքի համար լավագույն օրը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է՝ հագեցած, հետաքրքիր և ոգեշնչող: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար. դրանցում հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան ենթադրում եք: Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Օրը բարենպաստ է գնումների համար:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ հենց նրանցից այնպիսի առաջարկներ ստանաք, որոնց մերժումով պատասխանել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած, բարենպաստ օր է: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, ուժեղ ու ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք, համագործակցության մասին կպայմանավորվեք նրանց հետ, որոնցից շատ բան է կախված: Լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կարող եք անհապաղ իրագործել:

Օրվա երկրորդ կեսը լավ փոփոխություններ է խոստանում ֆինանսների տեսանկյունից. հավանական են նվերներ, անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Նոր ծրագրեր կհայտնվեն, հաճախ՝ այնքան համարձակ ու ինքնատիպ, որ շրջապատողները միանգամից դրանք ըստ արժանվույն չեն գնահատի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն է պահանջում:

Դուք ոգևորությամբ կնայեք ապագային, և դրա համար բոլոր հիմքերը կլինեն: Սակայն մի շտապեք կապվել խոստումներով, հատկապես եթե դրանք կապված են գումարի հետ: Վտանգ կա՝ գերագնահատեք ձեր հնարավորություններն ու բարդ իրավիճակում հայտնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Այն թույլ կտա պատասխաններ գտնել վերջին շրջանում ծագած հարցերին, կարգուկանոն հաստատել գործերում, ավարտին հասցնել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Դուք շատ կօգնեք շրջապատողներին, նրանք էլ շնորհակալ կլինեն դրա համար: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ արդեն մի քանի ամիս չեք շփվել: Հեշտությամբ կվերականգնեք հարաբերությունները:

Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, հաջող գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահանգիստ օրը չէ, բայց այն հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի հարց միաժամանակ լուծել, մտածել բազում բաների մասին: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա և իրար չեք խառնի: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև համագործակցության կամ հաջող բիզնես-նախագծի սկիզբ կդառնան:

Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից վաղուց լուր չունեք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ ժամանակին միասին աշխատել եք կամ ընկերություն եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Հոգեբանները կարծում են, որ ծառի ընտրությունը կպատմի ձեր անհատականության գլխավոր հատկանիշի մասին

Gayane Abovyan

Աստղաբանը նշել է 2020 թվականի գլխավոր անհաջողակին

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

Gayane Abovyan

Խմում ենք սա ամեն օր, տալիս ենք մեր երեխաներին, բայց այն քայքայում է մեր օրգանիզմը․․․ դադարեք գնել այն, սա իսկական թույն է

Gayane Abovyan

Ինչով են յուրահատուկ ՁԿՆԵՐ աստղակերպի ներկայացուցիչները

Gayane Abovyan

Թեստ. որ կնոջն եք նույնացնում ձեզ հետ

Gayane Abovyan