Շոու-բիզնես

«Պետք է ձեռքդ զարկերակին պահես, որպեսզի հեռուստադիտողին չձանձրացնես». Ագնեսա Շահնազարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և տնօրենի աշխատանքի մասին

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն 10 տարուց ավելի է՝ նկարահանվում է հեռուստասերիալներում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ներկայիս զբաղվածության, սերիալային ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Նրա խոսքով՝ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ իր համագործակցությունը տարիների պատմություն ունի, միասին վաղուց են աշխատում, հիմա «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հանդես է գալիս որպես և՛ տնօրեն, և՛ դերասանուհի:

«Դեռ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ժամանակ Դիանա Գրիգորյանն ինձ հրավիրեց աշխատելու որպես տնօրեն: «Սարի աղջիկ» հեռուստասերիալը սկսելուց առաջ էլ Դիանան ասաց, որ որպես տնօրեն հանդես գամ: Ինչ վերաբերում է հերոսուհուս, շատ հետաքրքիր կերպար է, նման կերպար երբեք չեմ խաղացել: Նկարահանման առաջին օրերին բարդ էր կերպարիս՝ Լյուբային, գտնելը, բայց գտա նրան: Իմ հերոսուհիները, հիմնականում, զգացմունքային կանայք են, ինքս էլ տեսակով էմոցիոնալ մարդ եմ, թեև յուրաքանչյուր կերպար իր առանձին էմոցիաներն է ունենում: Մեր թիմը շատ մեծ ոգևորությամբ է աշխատում, ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի շրջանակներում գնացել ենք Հայաստանի ամենագեղեցիկ վայրեր, նկարահանումներ ենք իրականացրել, որոնց կադրերը նայելով հիմա բերկրանք ենք ապրում: Եղանակային պայմանների պատճառով հիմա նման նկարահանումները քչացել են, երբ օրերը տաքանան, կվերսկսենք»,- ասաց նա:

Ագնեսան հանդես է գալիս հիմնականում բազմասերիանոց հեռուստասերիալներում: Հարցին, թե ինչո՞ւ կարճատև սերիալներում հանդես չի գալիս, պատասխանեց, որ առաջարկներ չեն եղել:

«Եթե 16 մասանոց որևէ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ լիներ, կերպարն ինձ դուր գար, կհամաձայնեի: Առաջարկները միշտ երկարաժամկետ նախագծերի համար են եղել, չգիտեմ՝ դա ինչով է պայմանավորված,- ասաց նա և հավելեց, որ երկարաժամկետ հեռուստասերիալներում նկարահանվելը բարդ է, երբեմն կերպարդ հասնում է մի կետի, որից հետո դադարում է հետաքրքրություն առաջացնել,- Երբ դու պատասխանատվություն ես վերցնում, պետք է ձեռքդ անընդհատ զարկերակին պահես, որ հեռուստադիտողին չձանձրացնես, պրոդյուսերը նույնպես ձեռքը զարկերակին է պահում: Եթե տեսնում է՝ կերպարը հետաքրքիր չէ, սցենարային այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ կարողանաս «մութ ամպերը ցրել»: Եկավ մի շրջան, երբ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում իմ կերպարն անելիք չուներ: Այդ ժամանակ սցենարով կերպարը գնաց երկրից և վերադարձավ սերիալի վերջում»:

Ագնեսայի սերիալային առաջին դերը եղել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում՝ ավելի քան 10 տարի առաջ: Նա նկատեց, որ այդ երկար տարիների ընթացքում ոլորտը շատ է փոխվել:

«Ճիշտ է, ես պրոֆեսիոնալ դերասանուհի էի, բայց տեսախցիկի հետ չէի աշխատել, առաջին անգամ աշխատել եմ հենց սերիալի նկարահանման հրապարակում: Ոլորտը մեծ առաջընթաց է ապրել, առաջ նույն ժամանակահատվածում կարող էինք նկարել, մեկ տեսարան, հիմա՝ երկու-երեքը: Տարիներ առաջ ամեն ինչ շատ ավելի բարդ էր տրվում, չէինք էլ պատկերացնում, որ մի քանի տարի հետո այսքան առաջընթաց կլինի: Հիմա փոխվել են նաև հեռուստադիտողների պահանջները: Ամեն ինչ այնքան մատչելի է, որ կարողանում ենք համացանցում կարդալ, թե մեր մասին ինչ են գրում, դա օգնում է ուղղել սխալները՝ հաշվի առնելով կարծիքները»,- նշեց նա:

Խոսելով թատրոնի մասին՝ Ագնեսան ասաց, որ թատրոնները նորից չեն աշխատի, քանի որ համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է: «Թատրոնը բոլորովին այլ աշխարհ է, սարսափելի կարոտել եմ բեմը, ներկայացումները, սա մեր՝ դերասաններիս ամենացավալի կողմն է: Նույնիսկ խաղալու համար անբարենպաստ օրերին միշտ խաղացել եմ, որովհետև բեմը բուժիչ հատկություն ունի: Երբ բեմ ես դուրս գալիս, աշխարհիկ կյանքում ես թողնում քո ապրումները, ներկայացումը սկսվելուց հետո էլ մոռանում ես ամեն ինչի մասին, նույնիսկ կարող ես ջերմել, բայց խաղալ»,- եզրափակեց դերասանուհին:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

«Հոյակապ». Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

Gayane Abovyan

Լողավազան, արեւայրուք․ Դիանա Տոռեսը՝ լողազգեստով

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հայրս կաթված ստացավ,մորս առողջական վիճակը ևս ծանր էր,եղբայրս վիրավորվեց մարտի դաշտում․Անատի Սաքանյան

Gayane Abovyan

Գոռ Եփրեմյանը դե՞մ չէ իր կնոջ՝ նման կերպ հագնվելուն (լուսանկարներ)

Gayane Abovyan

Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը (լուսանկարներ)

Gayane Abovyan

Ինչ տեսքով է Աննա Դովլաթյանն իր նորաձև դուստրիկին մանկական խնջույքի տարել (լուսանկարներ)

Gayane Abovyan