Շոու-բիզնես

«Տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով. հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին». Ստեփան Ղամբարյան

Դերասան Ստեփան Ղամբարյանն Ամանորին ընդառաջ 6-օրյա այցով մեկնել է Արցախ, որտեղ արցախցի փոքրիկների համար Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի անձնակազմով խաղացել են «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը: Tert.am Life-ի հետ զրույցում Ստեփանն ասաց, որ Արցախ գնալու միտքը թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանինն է եղել:

«Ժողով եղավ, Արմանն ասաց իր մտքի մասին, որն էլ իրագործեցինք: 15 ներկայացում ունեցանք, խաղացինք ընդհանուր հաշվով մոտ 5000 երեխայի համար: Խաղացել ենք Ստեփանակերտում, Մարտակերտում, Ճարտարում և Ասկերանում՝ Մշակույթի տներում, դպրոցներում, թատրոնում: Երեխաների տրամադրությունը բարձր էր, ոգևորվել էին: Ծնողները, իհարկե, ընկճված էին, բայց պետք է աշխատեն, փորձեն շարունակել ապրել: Հիմա փորձում ենք գոնե փոքրերի համար ժպտալու առիթները շատացնել և նաև Հայաստանում ենք ներկայացումներ խաղում թե՛ փոքրիկ արցախցիների, թե՛ Հայաստանոի փոքրիկ հանդիսատեսի համար: Սա էլ մեր կռիվն է, մենք պետք է օգնենք միմյանց, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ» ,-ասաց նա:

Ստեփանի խոսքով՝ իր այս այցը տարբերվել է Արցախ կատարած իր մյուս այցերից: «Պետք է ասեմ, որ տպավորված եմ հետ եկել, շատ զգացմունքային այց էր, տարբերվում էր նախորդ այցերից, որովհետև տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով: Հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին, հիմա մեր և Արցախի կապը շատ կարևոր է»,- ընդգծեց նա:

Դերասանը նշեց, որ պատերազմական շրջանն իր համար դեռ հաղթահարված չէ: «Այս փուլը չեմ հաղթահարել, անընդհատ ինքս ինձ հետ պայքարի մեջ եմ, դժվար է հաղթահարելը: Հետպատերազմյան տխուր, պարտված իրավիճակ է,- ասաց նա և հավելեց, որ պատերազմի շրջանում առաջնագծում հարազատներ է ունեցել,- Սահմանին այդ օրերին հարազատներ ունեի, որոնցից մեկը, ով ժամկետային զինծառայող է, հիվանդանոցում է, դեռ ուշքի չի եկել, բայց հույսով սպասում ենք, որ ուշքի կգա»:

Ըստ դերասանի՝ ինքն այս պահին իներցիայով է ապրում, երբեմն ինչ-որ բաներ ստիպված անելով, որովհետև այդ պահին ուրիշ տարբերակ չկաժ: Խոսելով պատերազմի ընթացքում իր երեխաների ապրումների մասին՝ Ստեփանն ասաց, որ նրանցից չեն թաքցրել իրավիճակը:

«Իրավիճակը երեխաներին ներկայացնում էինք այնպես, ինչպես կար, ամեն ինչ հասկանում էին, հույսով ու հավատով սպասում էին, տխրում էին: Չէի ցանկանա, որ մեր երեխաների սերունդը տեսներ այս ամենը: 90-ականներից մեզ մնացած բացասական լիցքերն ամեն դեպքում մինչև հիմա կան, այս օրերն էլ անպայման հետք կթողնեն այս սերնդի մեջ,- ասաց նա և հավելեց, որ երեխաներից չպետք է խլել հեքիաթի զգացումը,- Երեխաները չպետք է հեքիաթը կորցնեն, մենք իրենց համար ենք ապրում և եթե ուզում ենք ապագա, հայրենիքի համար պիտանի մարդիկ կերտել, պետք է կարողանանք երեխաներին ճիշտ դաստիարակել, ճիշտ ձևով, բարու մեջ մեծացնել: Նրանք պետք է մտածեն, որ բարին է հաղթում չարին»:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Անի Երանյանի տարօրինակ շնորհավորանքը՝ Աննա Հարությունյանի ծննդյան կապակցությամբ

Gayane Abovyan

Ձեզ սատկացնելու են Հայ Առաքելական Եկեղեցու զավակները. դերասանը՝ Մայր Աթոռի ակցիայի մասին

Gayane Abovyan

Հղիությունից հետո Արփի Գաբրիելյանը դեռ նկատելի կլորիկ փորիկ ունի (տեսանյութ)

Gayane Abovyan

Լուսինե Թովմասյանն առանց կրծքալի սեքսուալ զգեստով լուսանկարներ է հրապարակել

Gayane Abovyan

Սեքսուալ հայացքով ու գրավիչ կերպարով Մայա Պողոսյանը

Gayane Abovyan

Նազենի Հովհաննիսյանը անդրադարձել է Լևոն Արոնյանի նոր սիրուն (լուսանկար)

Gayane Abovyan