Շոու-բիզնես

«Հիմա ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ». Անի Խաչիկյան

«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք դադարեցվել էին պատերազմական շրջանում, վերսկսվել են: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմում Բեթիին մարմնավորող դերասանուհի Անի Խաչիկյանն ասաց, որ պատերազմի մեկնարկից հետո առանց քննարկումների նկարահանումները դադարեցվեցին:

«Անկեղծ ասած, չէի մտածում, որ պատերազմից հետո նկարահանումները կվերսկսվեն, որովհետև ժանրը հումորային է, սովորական հեռուստասերիալ չէ, բայց հեռուստաընկերությունը որոշեց, որ նախագիծը կմնա: Առաջին եթերաշրջանի բոլոր կերպարների շարունակությունը կա, կան նաև նոր կերպարներ, զարգացումներ, կոնֆլիկտներ, իրավիճակներ, իմ կերպարի հետ կապված սցենարային կտրուկ փոփոխություններ չկան» ,- պատմեց նա:

Անիի խոսքով՝ ցանկացած տեսակի նկարահանումներին տրամադրվելն այս շրջանում բարդ էր, հումորային ձևաչափում ներկայանալը կրկնակի բարդ էր: «Ես դերասան եմ, եթե ուզում եմ այս ամենից հետո ինչ-որ ձևով օգտակար լինել, պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Կյանքը պետք է շարունակել, աշխատանքին չվերադառնալու այլընտրանք չեմ տեսնում, ինչո՞ւ չվերադառնանք, այդ մտքի հակառակ կողմը չեմ հասկանում: Պետք է շարունակենք ապրել՝ վերանայելով անցյալը, դասեր քաղելով, սահմանելով նոր նպատակներ,- ասաց նա և հավելեց, որ ինչպես առաջ էր նպատակները կապում իր երկրի հետ, այնպես էլ հիմա,- հիմա ավելի մեծ եռանդով եմ դա պատկերացնում, ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ»:

Կարդացեք նաեվ

Արփիի ու Միհրանի ընտանեկան լուսանկարները հանգստից (photo)

Gayane Abovyan

Անաիս Սարդարյանն առաջին անգամ խոսում է իր ամուսնալուծության ու միայնակ կյանքի մասին

Gayane Abovyan

«Հեսա որ հելա կոշիկիս համը կզգաս». Լիանա Վանոյանն ու Քրիստինա Եղոյանը՝ սկանդալային իրավիճակում

Gayane Abovyan

«Ես անգամ հոգեբանի մոտ եմ գնացել». Անի Երանյանը՝ կյանքի բարդ փուլի, նույնասեռական դառնալու քննարկումների և Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Gayane Abovyan

Ովքե՞ր են Վահե Զիրոյանի ծնողները

Gayane Abovyan

ԲԱՍՏՈՒՐՄԱՅՈՎ ՁՎԱԾԵՂ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ …

Gayane Abovyan