Հասարակություն

ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների վերադարձից․ Զոհրաբյան

ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում եւ նաեւ մեր առաջարկով կփորձի լինել Արցախում։

Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

Եւ քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։

Առաջինը, բնականաբար, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել եւ զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, այլեւ նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։

Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված եւ իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը եւս այս աղետալի պատերազմի հումանիտար հետեւանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Եւ, բնականաբար, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի «լավագույն ավանդույթները» շարունակվում են, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն, ես իմ ելույթում նշել եմ նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը, պնդելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են եւ որպես այդպիսին պիտի ենթարկվեն պատասխանատվության միջազգային իրավունքի առաջ»։

Կարդացեք նաեվ

Ճանապարհային ոստիկանը իր ավտոմեքենայով 2 քաղաքացու ավտոմեքենայի հոսանք տալուց հետո՝ ինքը հոսանքազրկվեց. նրան օգնության հասավ ԱՊՊԱ գործակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Gayane Abovyan

ՈՒնենք ևս 19 զոհված զինծառայող․ ՊԲ-ն հրապարակել է նրանց անունները

Gayane Abovyan

ԱԳ նախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել է հայ գերիների և դիերի փոխանակման հարցեր

Gayane Abovyan

Հրատապ. Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. Տեսանյութ

Gayane Abovyan

«Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի». Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի. Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում. Ծառուկյանի բոցաշունչ ելույթը

Gayane Abovyan

Թշնամու օրակարգը ճշգրիտ կատարվում է, հայկականը՝ տապալվել է. Էդմոն Մարուքյան՝ Փաշինյանի մոսկովյան այցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan