Հասարակություն

Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն վախենում է դավադրությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն վախենում է, որ դրանից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դավադրության կդիմեն` ընտրելով նոր վարչապետի: Այս մասին պատմել է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքի աղբյուրը, ով Փաշինյանի մերձավոր շրջապատից է:

Բանն այն է, որ «Իմ քայլ»-ի բազմաթիվ պատգամավորներ հասկանում են, որ պարտության պատասխանատուն ոչ միայն վարչապետն է, այլև նրա ամբողջ քաղաքական թիմը, այդ թվում` իրենք՝ պատգամավորները: Նրանք կարծում են, որ կկարողանան ժողովրդի վերաբերմունքը իրենց նկատմամբ մեղմել՝ ընդդիմության հետ համաձայնության գալով, քվեարկելով վարչապետի` ժողովրդի համար ընդունելի թեկնածուի օգտին (որը չի լինի նախկին որևէ իշխանության ներկայացուցիչ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը): 

Փաշինյանն իր պատգամավորներին չի վստահում, այդ պատճառով էլ չի շտապում հրաժարական տալ: Հակառակ դեպքում, նրա հրաժարականից հետո պատգամավորները կընտրեն նոր վարչապետ, և ինքը՝ Փաշինյանը, կզրկվի գործադիր իշխանությունից: Իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե ընդդիմության՝ ժողովրդի համար ընդունելի վարչապետի թեկնածուն անվտանգության երաշխիքներ տա այն իշխանական պատգամավորներին, ովքեր կհամաձայնեն համագործակցել՝ հասկանալով ստեղծված իրավիճակի լրջությունը:

Հենց այդ է պատճառը, որ Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկում է հուշադիր ստորագրել, որով վերջիններս կխոստանան Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել: Այս կերպ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանա ընտրել նոր վարչապետ և, համաձայն Սահմանադրության, նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն:

Փաշինյանը միայն այս դեպքում է պատրաստ հրաժարական տալ:

Կարդացեք նաեվ

Նիկոլը խնդիր չէ, նա գնալու է, խնդիր են նիկոլականության աղանդի ներկայացուցիչները

Gayane Abovyan

Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ.ամերիկագետը՝ Իրանից զենք գնելու Ալիևի հայտարարության մասին

Gayane Abovyan

Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուրում

Gayane Abovyan

8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետև կկարողանաք մաքրել՝ առանց հագուստը փչացնելու

Gayane Abovyan

Քոչարյանը հզոր լիդեր է․ մեզ փրկողը հենց նա է լինելու, իսկ Փաշինյանը անգամ ինքնասիրություն չունի

Gayane Abovyan

Ուզու՞մ են երկարատև պատերազմ՝ իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու․ Արցախի նախագահ

Gayane Abovyan