Ազերիների լրտեսական ցանցն աշխատել է, գերիների հարցով հայկական կողմին «քցել են»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։

Ըստ ազատամարտիկի՝ մոսկովյան հանդիպմանը ադրբեջանական կողմը թաքցրել է, թե քանի գերի կա իրենց մոտ։ Հայկական կողմը պետք է պարտադրեր, որ դա ներկայացվեր:
Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ ազատամարտիկն ասել է, որ պետք է հայտնվի նոր, երրորդ ուժ, որը կկարողանա երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից, սակայն Փաշինյանի թիմը պատրաստ չէ գնալու նոր ընտրությունների, իսկ նման պատրաստակամության մասին խոսելը, ըստ նրա, միայն «խայծ» է։